«Դիլիջան» ազգային պարկին Կովկասի բնության հիմնադրամը հավելյալ 46 հազար եվրո է հատկացրել

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին Կովկասի բնության հիմնադրամի (CNF) կողմից հավելյալ գումար է հատկացվել, որը կազմել է 46 հազար եվրո։

Լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտությունն առաջացել էր եվրո-դրամ փոխարժեքի մեծ տատանումների հետևանքով։

Նշենք, որ մինչ այս, 184.500 եվրոյի չափով հավելյալ ֆինանսավորում ստացել էին ՇՄՆ կազմում գտնվող ևս երեք ՊՈԱԿ-ներ․ նշված գումարից 103 հազար եվրո հատկացվել էր «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 65 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին և 16.500 եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին։