Ճապոնական ֆիլﬔրի 15-րդ փառատոնը՝ Երեւանում

Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանությունը սիրով հրավիրում է Ճապոնական ֆիլﬔրի 15-րդ փառատոնի շրջանակներում ցուցադրվող Կացուհիդե Մոտոկիի «Իվանե. անխռովության սուրը» ֆիլﬕ դիտմանը, որը տեղի կունենա ս.թ. փետրվարի 28-ին, ժամը 18։30-ին Մոսկվա կինոթատրոնի “Կապույտ” դահլիճում։

Ինչպես հայտնում են դեսպանությունից, COVID-19-ի կանխարգելման կանոններին համապատասխան՝ մուտքի համար կպահանջվի դիմակ և բացասական ՊՇՌ թեստի արդյունք (առավելագույնը 72 ժամ վաղեմության) կամ պատվաստման սերտիֆիկատ՝ QR կոդի կամ թղթային տարբերակով։