Նիկոլ Փաշինյանը մարտի 2-3-ը կմեկնի Գերմանիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 2-3-ը կմեկնի Գերմանիա։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից։ 

Փաշինյանը կհանդիպի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հետ։ Նախատեսվում են նաև այլ հանդիպումներ։