Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս որոշումը կայացրել է այսօրվա նիստում:

Կուսակցությունների առաջադրման վերջնաժամկետը օգոստոսի 29-ին է։

Քարոզարշավի ժամկետն արտահերթ ընտրությունների ժամանակ կրճատվում է. այն կմեկնարկի սեպտեմբերի 10-ին և կավարտվի սեպտեմբերի 21-ին:

Նշենք, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2011թ-ից: Թավշյա հեղափոխությունից և նոր կառավարության ձևավորումից հետո հրաժարականի պահանջով բողոքի ակցիաների ճնշման տակ հուլիսի 9-ին նա հրաժարական տվեց:

Հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը կգլխավորի Հայկ Մարությանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ Նաիրա Զոհրաբյանը, «Երկիր Ծիրանիինը»՝ Զարուհի Փոստանջյանը, ՀՀՇ-ինը՝ Արարատ Զուրաբյանը: «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները ավագանու ընտրություններին մասնակցելու են միասին, նրանց ցուցակը գլխավորելու է Արտակ Զեյնալյանը։