Ռուբեն Վարդանյանի վերջին ելույթը, անշուշտ, կարելի է քաղաքական հայտ համարել. Տիգրան Գրիգորյան

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Պետնախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանի վերջին ելույթը, անշուշտ, կարելի է քաղաքական հայտ համարել։ 
Ելույթից կարելի է 3 հիմնական թեզ առանձնացնել։ 


1. Վարդանյանը մի քանի անգամ շեշտել է, որ իրեն արտաքին ճնշման արդյունքում են հեռացրել։ 
2. Նա անուղղակիորեն մեղադրել է Արայիկ Հարությունյանին, որ վերջինս սին խոստումներ է տալիս, որոնք այդպես էլ կյանքի չեն կոչվում։ 
3. Վարդանյանը ելույթի մեջ ակնարկել է նաև, որ իրեն պաշտոնից ազատելը Ադրբեջանի “Սալյամիի ռազմավարության” մասն է, որի միջոցով փորձ է կատարվում փոքր զիջումներ պարտադրելով հասնել վերջնական նպատակին։ 


Վարդանյանը հայտարարել է նաև, որ շարունակելու է իր գործունեությունը Արցախում։ Ինչպես հասկանում եմ` խորհրդարանական ընդդիմության մի մասի, Բակո Սահակյանի և իր թիմակիցների հետ փորձելու են նոր բևեռ ստեղծել»: