Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 26-ին Սևանի տարածաշրջանի կողմից ապահովվող էլեկտրամատակարարման հետ կապված տեխնիկական վթարի հետևանքով Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է։

«Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշվում է հաղորդագրության մեջ։