Թբիլիսիում բուժվող 2 հիվանդների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, 3 տուժած տեղափոխվում է Հայաստան. ԱՆ

Առողջպահության նախարարությունը թարմ տվյաներ է ներկայացնում Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարից:

«Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարից տուժած՝ Թբիլիսիում բուժում ստացող մեր հայրենակիցների մասով թարմ տվյալներ:

Թբիլիսիի վնասվածքաբանության ինստիտուտում բուժում ստացող 2 հիվանդների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, որոնք այս պահին ենթակա չեն տեղափոխման:

Միջին ծանրության թվով 3 տուժած այս պահին տեղափոխվում է Հայաստան»,- տեղեկացնում է նախարարության Ֆեյսբուքի էջը: