Առաջին անգամ հայկական գրեփլինգի պատմության մեջ Հայաստանը նվաճել է ոսկե մեդալ

Մայիս Ներսեսյանը կերտում է հայկական գրեփլինգի ապագան:

Առաջին անգամ հայկական գրեփլինգի պատմության մեջ Հայաստանը նվաճում է ոսկե մեդալ Եվրոպայի առաջնությունում:Այս մասին հայտնում է գրեփլինգի ֆեդերացիան։

Մայիս Ներսեսյանը հռչակվեց Եվրոպայի առաջնության չեմպիոն:

Եզրափակչում համառ պայքարի արդյունքում նա հաղթանակ տոնեց աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն Իսրայելի ներկայացուցչի նկատմամբ: