Միջազգային քրեական դատարանի որոշումները ՌԴ-ի համար նշանակություն չունեն․ Զախարովա

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման մասին Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումները Ռուսաստանի համար իրավաբանորեն ոչ մի նշանակություն չունեն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր «Տելեգրամ»-ի ալիքում:

«Միջազգային քրեական դատարանի որոշումները մեր երկրի համար ոչ մի նշանակություն չունեն, այդ թվում ՝ իրավական տեսանկյունից”, — ընդգծել է Զախարովան։

Ռուսաստանը, որը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից չէ, դրա վերաբերյալ պարտավորություններ չունի։

Ավելի վաղ, Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաեւ Երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման միջազգային օրդերներ էր տվել:

Միջազգային քրեական դատարանը պարզաբանում է, որ Պուտինն ու Լվով-Բելովան կասկածվում են ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման մեջ։