Նաիրի Հունանյանի ցմահ ազատազրկված եղբայրը դիմել է կառավարությանը՝ խնդրելով իրեն ներում շնորհել և ազատ արձակել. «Ազատություն»

Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պարագլուխ Նաիրի Հունանյանի եղբայրը՝ ցմահ ազատազրկված Կարեն Հունանյանը դիմել է կառավարություն` խնդրելով իրեն ներում շնորհել և ազատ արձակել։ Թե երբ է խնդրագիրը ներկայացվել, և ինչ հիմնավորումներ է նշել 1999-ին Հայաստանի ղեկավարության մի մասի սպանդին մասնակցած Հունանյանը, Արդարադատության նախարարությունը չի հստակեցնում։

«Իմ Յուրային սպանողը ինքն է եղել։ Իրենք տեղով վտանգ են, ի՞նչ ազատության մասին է խոսքը, ո՞ւր դուրս գան, ո՞նց կարող ա այդպիսի բան լինի», – «Ազատության» հետ զրույցում ասաց 23 տարի առաջ խորհրդարանում սպանված ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին, որ անցած շաբաթ իր մտահոգությունն է փոխանցել արդարադատության փոխնախարարին։

Նախարարությունը այս զրույցի մասին տեղեկատվություն չի տալիս, իսկ Անահիտ Բախշյանի խոսքով՝ փոխնախարարը իրեն հորդորել է չանհանգստանալ. – «Ինքը ինձ հավաստիացրել է, որ չանհանգստանամ, և հորդորեց, ասաց՝ մի անհանգստացեք, ասացի՝ բայց ես շատ անհանգիստ եմ ու այդ անհանգստությունս փոխանցում եմ նախարարին։ Հորդորից ես հասկացել եմ՝ բացառում են նման բան»։

Մանրամասները՝ «Ազատության» տեսանյութում.