Հունաստանում 6 օտարերկրացիներ փոթորիկի զոհ են դարձել, տուժածների թվում հայեր չկան

Հունաստանում 6 օտարերկրացիներ փոթորիկի զոհ են դարձել, տուժածների թվում հայեր չկան
Հունաստանում 6 օտարերկրացիներ փոթորիկի զոհ են դարձել, տուժածների թվում հայեր չկան

Նախնական տվյալներով՝ Խալկիդիկիում և Հունաստանի հյուսիսային այլ շրջաններում ուժեղ քամիների հետևանքով զոհերի և վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։ 

Այս մասին տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից՝ նշելով, որ իրավիճակի փոփոխությունների հետ կապված կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Նշենք, որ Հունաստանում 6 օտարերկրացիներ փոթորիկի զոհ են դարձել, ավելի քան 100 մարդ վնասվածք է ստացել:

Խալկիդիկիի շրջանում փոթորիկը երեկ երեկոյան ավերել է մեծ թվով բնակելի տներ, սրճարաններ և խանութներ, հայտարարաված է արտակարգ դրություն