Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի երիտասարդների առաջնությունում 6-րդն է

Հայաստանի մարմնարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանն աշխարհի երիտասարդների 2-րդ առաջնության 6-րդն է (բազմամարտ):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թուրքական Անտալիայի քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի երիտասարդների առաջնության բազմամարտում Համլետ Մանուկյանը հավաքեց 78.666 միավոր և զբաղեցրեց 6-րդ տեղը: 

Աշխարհի երիտասարդների չեմպիոնը չին Քին Գուհուանն է, երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Կոլումբիայից Անգել Բարայասը, իսկ եռյակը եզրափակում է Իտալիան ներկայացնող Ռիկարդո Վիլլան:

Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Էրիկ Բաղդասարյանը, բազմամարտում հավաքելով 77. 464 միավոր` զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը: 

Ավելի վաղ Հայաստանի երիտասարդական ընտրանին թիմային պայքարում հաջող ելույթի ունեցավ, սակայն գրավեց միայն 4-րդ հորիզոնականը: 

Հայաստանի հավաքականի կազմում են Էրիկ Բաղդասարյանը, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Մարիետա Բուչախչյանը: Մարզիչներն են Հայկ Նազարյանը և Քնարիկ Բրսոյանը: Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը աշխարհի առաջնությունում հանդես է գալիս մրցավարի կարգավիճակում: