Պաշտոնական Պեկինը հուսով է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան կարգավորել իրենց միջև գոյություն ունեցող հակասություններն ու տարաձայնությունները երկխոսության միջոցով։
Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը։
«Չինաստանը անկեղծորեն հուսով է, որ կողմերը կկարողանան կարգավորել իրենց տարաձայնություններն ու հակասությունները երկխոսության միջոցով և համատեղ կապահովեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը, որպեսզի մարդիկ կարողանան հանգիստ ապրել»,- ասել է նա ճեպազրույցում:
Լիցզյանն ընդգծել է, որ Չինաստանը բարեկամական հարաբերություններ ունի երկու երկրների հետ էլ։
Աղբյուր՝ Factor.am