Ստեփանակերտի թթվածնային սարքավորումների արտադրամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է.ԱՀ ՆԳՆ

Ստեփանակերտի Տիգրան Մեծ 20 հասցեում գտնվող թթվածնային սարքավորումների արտադրամասում բռնկված հրդեհը այս պահի դրությամբ մեկուսացվել է, հնարավոր ռիսկային իրավիճակները կանխվել:

Այս մասին  հայտնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության բոլոր ստորաբաժանումների ներգրավմամբ իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները կրակի վերջնական լիկվիդացման և բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ: