Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ-ն, այսօր Մարտունու շրջանում հրադադարի խախտման երկու դեպք է գրանցվել,սակայն տուժածներ չկան:

«Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ փաստերի վերաբերյալ քննություն է անցկացնում»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։