Նոր տրոլեյբուսների առաջին խմբաքանակը, ըստ նախատեսվածի, Երևանում կլինի մինչև շաբաթվա վերջ:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը:
«Նախատեսվում է, որ մինչև շաբաթվա վերջ առաջին խմբաքանակը կլինի Երևանում»,-ասաց Սարգսյանը:
Սարգսյանը հայտնեց նաև, որ ապրիլի 20-ից 38 համարի փոքր դասի ավտոբուսները նախատեսում են փոխարինել «Հագեր» մակնիշի միջին դասի ավտոբուսներով: