Ես չեմ, ասում՝ Հայաստանում 100 տոկոս քաղաքական ճգնաժամ կա. Իշխան Սաղաթելյան

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, թե երկրում 100 տոկոսով քաղաքական ճգնաժամ չկա:

«Իմիջիալյոց ես չեմ, ասում՝ Հայաստանում 100 տոկոս քաղաքական ճգնաժամ կա: Բայց ճգնաժամի դրսևորումները ակնհայտ են և որևէ կերպ դա կոծկել հնարավոր չէ», -հայտարարել է Սաղաթելյանը:

Նշենք, որ երեկ Ռուսաստանի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ պատասխանելով Հայաստանում քաղաքական ճգնաժամի մասին հարցին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, թե Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա:

Սաղաթելյանը նաև ասել է, որ վերջին օրերի ընթացքում խորհրդարանական ընդդիմության նախաձեռնած շարժումը «պատմական ձեռքբերում» է ունեցել. «Էս պահին բոլորը չէ, որ հասկանում են, բայց այն, ինչ այս ընթացքում մենք ու մեր ժողովուրդը արեցին, պատմական նշանակություն ունեցող գործընթաց է. կոտրեց այն կարծրատիպը, որ հայ ժողովուրդը համակերպվել է պատերազմի արդյունքներին ու պատրաստ չէ պայքարել»: