Պայթյուն Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցու հովվատանը․ տուժել է Տեր Գևորգ քահանա Տեր-Բարսեղյանը

Հայ Առաքելական Եկեղեցու Գեղարքունյաց Թեմը տեղեկացնում է, որ այսօր Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից հովվատանը տեղի է ունեցել պայթյուն, որի հանգամանքները դեռևս պարզված չեն։

Պայթյունի հետևանքով այրվածքներ է ստացել Մարտունու տարածաշրջանի հոգևոր տեսուչ Արժանապատիվ Տեր Գևորգ քահանա Տեր-Բարսեղյանը, որի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։

«Պատկան մարմինները դեռևս ուսումնասիրում են դեպքի մանրամասները, և պայթյունի պատճառների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կհայտնվեն հետագայում: Գեղարքունյաց թեմի հոգևոր դասը և հավատացյալ համայնքը միասին աղոթում են Տեր Հոր արագ ապաքինման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։