Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայի մեր թիմի բոլոր անդամները մեդալով են վերադառնում Հայաստան. Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության և գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում հետևյալ գրառումն է արել.

«Լավ լուր ունեմ: Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում մեր թիմը նվաճել է միանգամից հինգ մեդալ` հինգ բրոնզ: Այսինքն` թիմի բոլոր անդամները մեդալով են վերադառնում: Նախորդ տարի մեր թիմն ուներ մեկ արծաթ, մեկ բրոնզ, մեկ պատվոգիր:

Հաջորդ տարի պետք է զարգացնել հաջողությունը և աշխատել մեդալի որակը բարձրացնելու համար: Կեցցե՛ն մեր թիմի անդամները»: