«Եթե Սերժ Սարգսյանն իր ելույթում ասեր, թե ինչո՞ւ մենք ապահով չենք, ո՞րն է պատճառը, որ ապահով չենք, միգուցե նպատակահարմար կլիներ ասել, թե արդյո՞ք իրատեսական է նրա` դեպի ապահով Հայաստան գնալու ծրագիրը»,- Lragir.am-ին ասաց Ժառանգություն կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը` անդրադառնալով Սերժ Սարգսյանի նոր նախընտրական ծրագրի անվանը` «Դեպի ապահով Հայաստան» և ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարում Սերժ Սարգսյանի ունեցած ելույթին:
Ստեփան Սաֆարյանի խոսքով` երկրի բնակչության համար անապահովություն ստեղծել է հենց Սերժ Սարգսյանի իշխանությունը, հետևաբար ինչպիսի ծրագիր էլ նա ներկայացնի, միևնույն է, դրանից Հայաստանի ապահովության աստիճանը ոչ թե ավելանալու է, այլ պակասելու է: Կարդալ ավելին