Արսեն Հարությունյանը դուրս եկավ եզրափակիչ և կգոտեմարտի ոսկե մեդալի համար․ ըմբշամարտի ԵԱ

Ազատ ոճային ըմբիշ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում փայլուն հանդես եկավ նաև իր երկրորդ գոտեմարտում։ 61 կգ քաշայինների 1/2 եզրափակիչում նա 10։0 հաշվով առավելության հասնելով Ֆրանսիան ներկայացնող հայազգի ըմբիշ Արման Էլոյանի նկատմամբ:

Հարությունյանը պայքարը սկսել է քառորդ եզրափակիչից, որտեղ 7:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել թուրք Էմրահ Օրմանօղլուի նկատմամբ:

Երեկոյան Եվրոպայի չեմպիոնի կոչման համար կպայքարի Վազգեն Թեւանյանը՝ 65 կգ քաշայինների եզրափակիչում ուժերը չափելով Բուլղարիան ներկայացնող Միքայ Սալիմ Նաիմի հետ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 79 կգ քաշային Արման Ավագյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: