44-օրյա պատերազմի օրերին բանակում «հինգերորդ շարասյուն» եղել է. Քյարամյան

Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին բանակում «հինգերորդ շարասյուն» եղել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:

«Հինգերորդ շարասյուն» կար և հիմա էլ կա, և դրա վերաբերյալ բազմաթիվ գործեր են քննվում: Գործերի մի մասի ընթացքն արդեն իսկ լուծվել է, մի մասը հանրայնացվել է, մի մասը, նախաքննական շահից ելնելով, դեռ չի հանրայնացվել, բայց կգա ժամանակը, երբ մեր հասարակությունը կստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները, հստակ կիմանա՝ ովքեր են «հինգերորդ շարասյան» ներկայացուցիչները, թե ում և ինչի պատճառով մենք պարտվեցինք, և այդ պարտության հանգամանքներն ինչպես սկսվեցին ու ավարտվեցին»,-նշեց նա:

Անդրադառնալով դասալքության թեմային՝ Քյարամյանն ընդգծեց՝ Հայաստանում կան բազմաթիվ քրեական գործեր՝ հարուցված դասալքության և տարբեր թեմաներով, պարզապես ինքը դեռ չի ցանկանում թվեր հրապարակել: