Ընդհանուր առմամբ, վարակակիր դառնալու հավանակությունը շատ փոքր է. հետաքրքիր թվաբանություն՝ Հովհաննես Ավետիսյանից

Ուշագրավ ֆեյսբուքյան գրառում է կատարել հանրային ֆինանսների կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը։ Ավետիսյանը ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Նայեցի այս պահի պաշտոնական տվյալները հայտնի վիրուսով վարակվելու ամենաշատ դեպքեր գրանցված չորս երկրների համար:

Դրանք են` Չինաստան, Հարավային Կորեա, Իտալիա և Իրան:
Հաշվի եմ առել հետևյալ փոփոխականները.

– երկրի ընդհանուր բնակչության թիվը,
– այս պահին վարակվածների թիվը,
– վարակվածներից մահացածների թիվը,
– վարակի տարածման միջին արագությունը:
Ի գիտություն:

(Հեշտ հաշվելու համար. Վարակի տարածման առումով բնակչության խտությունը հաշվի չեմ առել, համարել եմ, որ տվյալ երկրի յուրաքանչյուր քաղաքացի հավասարապես վարակման ռիսկի տակ է: Հաշվի չեմ առել նաև տարածման պրոգրեսիան և վերցրել եմ միջինը: Անտեսել եմ նաև կանխարգելիչ գործողությունների և երկրում բժշկական պատրաստվածության աստիճանը, չնայած որ թվերը դրանց մասին հուշում են)

Ստորև թվերը ներկայացված են`
– վարակվածները ըստ 100,000 բնակչի,
– վարակվածներից մահացածների թիվը ըստ 1,000 բնակչի,
– տարածման միջին արագությունը մարդ/օր ըստ 1,000,000 բնակչի:

Չինաստան
Վարակվածներ` յուր. 100,000-ից 6 հոգի:
Մահացածներ` յուր. 1,000 վարակվածից 36 հոգի:
Տարածման միջին արագություն` յուր. 1,000,000-ից 0.6 մարդ/օր:
Առաջին հաստատված դեպքերը 2019 թ. դեկտեմբերի մեջ:

Հարավային Կորեա
Վարակվածներ` յուր. 100,000-ից 7 հոգի:
Մահացածներ` յուր. 1,000 վարակվածից 6 հոգի:
Տարածման միջին արագություն` յուր. 1,000,000-ից 1.8 մարդ/օր:
Առաջին հաստատված դեպքը 2020 թ. հունվարի 20:

Իտալիա.
Վարակվածներ` յուր. 100,000-ից 2 հոգի:
Մահացածներ` յուր. 1,000 վարակվածից 26 հոգի:
Տարածման միջին արագություն` յուր. 1,000,000-ից 0.6 մարդ/օր:
Առաջին հաստատված դեպքը 2020 թ. հունվարի 31:

Իրան.
Վարակվածներ` յուր. 100,000-ից 1 հոգի:
Մահացածներ` յուր. 1,000 վարակվածից 55 հոգի:
Տարածման միջին արագությունը` յուր. 1,000,000-ից 1 մարդ/օր:
Առաջին հաստատված դեպքերը 2020 թ. փետրվարի 19:

Ամփոփում:

Ստացվում է, որ Հարավային Կորեան վարակման արագությամբ և վարակի տարածվածությամբ առաջինն է: Իրանի մոտ վարակման արագությունը երկրորդն է, սակայն տարածվածությամբ չորրորդը. Կարելի է ենթադրել, որ իրական թվերը կամ թաքցնում են կամ դեռ չեն գրանցել:

Չնայած Կորեայում վարակի տարածվածությունը ամենամեծն է, մյուս երկրների համեմատ վարակվածներից մահացածների թիվը ամենափոքրն է: Կարելի է համարել, որ բժշկական ծառայությունները համեմատաբար ավելի լավն են:

Մահացածության առումով Իրանը ամենավատ վիճակում է յուր. 1,000 վարակվածից 55 հոգի:

Եվ այսպես, այս չորս երկրների տվյալները եթե միջինացնենք կստացվի, որ առաջին դեպքի հայտնաբերման պահից վարակի տարածման միջին արագությունը յուր. 1,000,000-ից 1 մարդ/օր է: Այսինքն, եթե Հայաստանի մասին խոսենք, այլ հավասար պայմանների դեպքում ենթադրվում է, որ եթե վարակը տարածվում է, ապա վաղը 2-3 նոր դեպք պետք է գրանցվի:

Ընդհանուր առմամբ, վարակակիր դառնալու հավանակությունը շատ փոքր է: Եթե օրինակ Հայաստանում այն սկսի տարածվել, ապա մեկ ամիս անց կունենանք մինչև 100 վարակակիր (սա համապատասխան կանխարգելիչ միջոցառումներով հանդերձ), իսկ սրանցից մահացությունը կարող է հասնել 6-ի: Սա այս չորս երկրների միջինացված սցենարով:

Եթե կանխարգելիչ ծառայությունները շատ լավ աշխատեն ու հանրությունն էլ զգուշավոր լինի, ապա վիճակը ավելի լավ կլինի:

Այնպես որ, հանգիստ գնացեք քնելու ամեն ինչ լավ է լինելու»։

Մի քիչ թվաբանություն: Կարծում եմ հետաքրքիր:Նայեցի այս պահի պաշտոնական տվյալները հայտնի վիրուսով վարակվելու ամենաշատ…

Gepostet von Hovhannes Avetisyan am Sonntag, 1. März 2020