Նախագահը Վալերի Օսիպյանին, Արթուր Վանեցյանին, Արթուր Դավթյանին, Սասուն Խաչատրյանին և այլոց կոչումներ և դասային աստիճաններ շնորհելու հրամանագրեր է ստորագրել

Նախագահը Վալերի Օսիպյանին, Արթուր Վանեցյանին, Արթուր Դավթյանին, Սասուն Խաչատրյանին և այլոց կոչումներ և դասային աստիճաններ շնորհելու հրամանագրեր է ստորագրել
Նախագահը Վալերի Օսիպյանին, Արթուր Վանեցյանին, Արթուր Դավթյանին, Սասուն Խաչատրյանին և այլոց կոչումներ և դասային աստիճաններ շնորհելու հրամանագրեր է ստորագրել

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որով մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կոչումներ ու դասային աստիճաններ են շնորհվել:

Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Ռազմիկի Օսիպյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Սարգսի  Դավթյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, գնդապետ Թեմուր ՆորիկիՇահնազարյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ, գնդապետ Գրիգորի Ալբերտի Հայրապետովին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հայկ Մկրտիչի Գրիգորյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Վիկտորի Գասպարյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արթուր Գագիկի Վանեցյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սասուն Մհերի Խաչատրյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: 

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը