Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը երբեք նպատակ չի ունեցել «ոչնչացնել Հայաստանը կամ խլել նրա անկախությունը»։ Այս մասին, ադրբեջանական պետական AZERTAG գործակալության փոխանցմամբ, նա ասել է Զանգիլանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
«Այսօր էլ ադրբեջանա-հայկական սահմանին կանգնած են, այսպես կոչված, եվրոպացի դիտորդները։ Ես այն ժամանակ էլ ասում էի՝ եթե մենք թեկուզ մեկ անգամ կրակենք, նրանք պարզապես կփախչեն այնտեղից։ Բայց նրանք իրենց այնպես են պահում, կարծես մեզանից պաշտպանում են Հայաստանին։ Պետք չէ մեզանից պաշտպանել Հայաստանը։ Մենք հասել ենք նրան, ինչին ձգտում էինք»,- հայտարարել է Ալիևը։



















