Տեղեկատվական պատերազմում կամավոր աջակցության պրոցեսի համակարգման համար հատուկ խումբ է ստեղծվել

Հովհաննես մովսիսյան

«Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

Հարգելի գործընկերներ,

Շնորհակալ եմ տեղեկատվական պատերազմում տարբեր հարցերով կամավոր աջակցության պատրաստակամության համար, որպեսզի պրոցեսը համակարգված լինի հատուկ խումբ ենք ստեղծել այդ նպատակով, որը համակարգում է Arpine Hovsepyan-ը, խնդրում եմ իրեն գրեք թե ինչ հարցերում կարող եք աջակցել, կլինի դա թարգմանությունից սկսած մինչև ինֆորմացիայի տարածում։

Տարբեր լեզուներով թարգմանված պաշտոնական ինֆորմացիա ստանալու համար ԶԼՄ գործընկերներին խնդրում եմ դիմել Narek Minasyan-ին, իսկ ապատեղեկատվության դեմ արագ արձագանքի համար գրեք և հետևեք Տեղեկատվության ստուգման կենտրոն էջին

Շնորհակալ եմ օգնության համար։