Բախում Իջեւանում. 9 վիրավոր ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց.«ՀԺ»

Բախում Իջեւանում. 9 վիրավոր ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց.«ՀԺ»
Բախում Իջեւանում. 9 վիրավոր ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց.«ՀԺ»

Մոտ կես ժամ առաջ բախում է տեղի ունեցել Իջեւան քաղաքի ճանապարհը փակող ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանները փորձել են ճնշել ցուցարարներին, որոնք էլ ընդդիմացել են եւ քարերով ծեծկռտուք սկսել: Այս մասին տեղեկացնում է «Հայկական ժամանակը»։

«Իջեւան քաղաքի բնակիչներից «Հայկական ժամանակ»-ին փոխանցեցին, որ այս պահի դրությամբ 9 վիրավոր կա, որոնք տեղափոխվել են հիվանդանոց. 9-նն էլ՝ ոստիկաններ:

Հիշեցնենք, որ երեկ առավոտից մի քանի քաղաքացիներ փակել էին Իջեւանի շուկայից քիչ ներքեւ ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը: Նրանք պահանջում էին թույլ տալ, որպեսզի գյուղացիները մտնեն անտառ եւ ծառահատումներ իրականացնեն: Դրա պատճառով բեռնատարների եւ մարդատար մեքենաների կիլոմետրանոց խցանում էր առաջացել: Այսօր ցուցարները նույնպես շարունակել են ակցիան եւ փակել միջպետական ճանապարհը»,-գրում է «ՀԺ»-ն: 

Լուսանկարը՝ «Հետքի»