Վարչապետը մեկնել է Իսլանդիա՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիայի Հանրապետություն:

Մայիսի 16-17-ը վարչապետը Ռեյկյավիկում կմասնակցի Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովին:

Նիկոլ Փաշինյանն այցի շրջանակում նաև երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ: