Մայիսի 19-26-ը փակ կլինի մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Բաղյան փողոցը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ կենսապահովման բնագավառի ենթակառուցվածքը նորոգելու նպատակով մայիսի 19-26-ը փակ կլինի մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Բաղյան փողոցը:

Որպես այլընտրանք առաջարկվում է երթևեկել Ս. Սաֆարյան, Նանսենի և Ս. Քոչարյան փողոցներով: