Սևանի ափի 1905 մետրից ցածր գտնվող բոլոր շինություններն ապօրինի են ու պետք է քանդվեն. Էրիկ Գրիգորյան

Սևանի ափի 1905 մետրից ցածր գտնվող բոլոր շինություններն ապօրինի են ու պետք է քանդվեն. Էրիկ Գրիգորյան
Սևանի ափի 1905 մետրից ցածր գտնվող բոլոր շինություններն ապօրինի են ու պետք է քանդվեն. Էրիկ Գրիգորյան

Սևանա լճի ափամերձ, ծովի մակերևույթից 1905 մետրից ցածր գտնվող բոլոր 4 հազար 800 շինությունները, բացառությամբ խորհրդային ժամանակներից մնացած որոշ պոմպակայանների, ապօրինի են, այդ թվում՝ առանձնատները: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Քանդելու հետ կապված ֆինանսական ծախս կա, որը մենք հաշվարկել ենք և կառավարությանը տվել է քառակուսի մետրի քանդելու արժեքը: Սակայն այդ շինությունների տերերն էլ պարտավորություններ ունեն: Կոնկրետ ապօրինի շինություն կառուցողը պարտավոր է ինքն իր շինությունը քանդել: Եթե չի քանդում, նոր պետությունը դա պետք է անի, բայց եթե կա սեփականատեր, ինչո՞ւ պետք է պետությունը ծախսի քանդման աշխատանքների գումարը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ,  ասաց նախարարը՝ ավելացնելով, որ նշված ապօրինի շինությունները հավաքագրված են ու ներկայացված վարչապետի աշխատակազմ:

Նախարարը հայտնեց, որ այս տարի ստեղծվել է հանձնաժողով, որը վարձակալության ենթակա բոլոր տարածքներն ուսումնասիրել է ու հայտնաբերել բազմաթիվ տարածքներ, որտեղ կա՛մ վարձակալության փաստաթուղթը չկար, կամ փոքր տարածք էին վարձակալել, բայց մեծն էին օգտագործում: «Մոտ 500 հա ափամերձ տարածքների մասին է խոսքը: Ամբողջը վերլուծվել ու ներկայացվել է վարչապետի աշխատակազմ»,- ասաց նա: