Transavia ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Մարսել- Երևան- Մարսել երթուղով

Transavia ավիաընկերությունը հունիսի 27-ից մեկնարկելու է Մարսել- Երևան- Մարսել երթուղով չվերթերը: Այս մասին տեղեկանում ենք «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության տարածած հաղորդագրությունից:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի: