ՔԿ նախագահի տեղակալը հանդիպել է Ջերմուկ համայնքի մի խումբ բնակիչների և բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

ՔԿ նախագահի տեղակալը հանդիպել է Ջերմուկ համայնքի մի խումբ բնակիչների և բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
ՔԿ նախագահի տեղակալը հանդիպել է Ջերմուկ համայնքի մի խումբ բնակիչների և բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ ՔԿ նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության պետ Սամվել Ավետիսյանն այսօր ընդունել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի մի խումբ բնակիչների, ինչպես նաև՝ բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների:

Հանդիպման ընթացքում քննարկվել է 2019 թվականի հուլիսի 13-ին տեղի ունեցած միջադեպը, երբ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում քննիչը և փորձագետները շինարարատեխնիկական, ապրանքագիտական, նյութագիտական և էկոլոգիական համալիր փորձաքննության իրականացման շրջանակներում կազմակերպել էին այց Ամուլսարի հանք, սակայն հանքի շահագործմանը դեմ արտահայտվող քաղաքացիներն արգելել էին խմբի մուտքը հանքի տարածք:

Քննարկման ընթացքում քաղաքացիները վստահեցրին, որ նախորդ շաբաթ տեղի ունեցածն ուղղված չի եղել նախաքննական մարմնի գործողությունների դեմ, և որ իրենք ևս շահագրգռված են՝ արդյունավետ քննություն կազմակերպելու գործում: Հանդիպման մասնակիցները հայտնեցին, որ այսուհետ արգելք չեն հանդիսանա նախաքննական մարմնի գործողությունների իրականացմանը:

Քննարկման ընթացքում քաղաքացիները ներկայացրին իրենց մտահոգությունները Ամուլսարի հանքի հնարավոր շահագործման հարցի շուրջ և իրենց հարցերն ուղղեցին՝ հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության վերաբերյալ:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանը յուրաքանչյուր հարցով ներկայացրեց Կոմիտեի դիրքորոշումը և տվեց սպառիչ պատասխաններ:

Միաժամակ պարզաբանվեց, որ քննչական գործողություններին խորչընդոտելը նախատեսում է քրեական պատասխանատվություն: Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։