Հատուկ տարածք տեղափոխված տրանսպորտային միջոցներից 40-ի ղեկին եղել են անչափահասներ

Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն:

Մայիսի 26-ի ժամը 13:00-ի դրությամբ՝ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 43 տրանսպորտային միջոց, որոնցից 40-ի ղեկին եղել են անչափահասներ:

Եվս մեկ անգամ հորդորում ենք` միջոցառումների անվտանգության նկատառումներով անչափահասներին թույլ չտալ մեքենա վարել: