Արգելափակումից դուրս բերված ավտոբուսի 40 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը hունիսի 4-ին, ժամը 17։01-ին ահազանգ է ստացել, որ «Ստեփանավանի Սոճուտ դենդրոպարկ»-ի մոտակայքում ավտոբուսն արգելափակվել է ցեխակույտում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոբուսը (վարորդ՝ Վ․ Ե․, 40 ուղևոր, որից 20-ը՝ երեխա)։