Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Թվիթեր-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Աշխարհի գավաթ 2023-ին,որը տեղի է ունենալու Ադրբեջանում, նա մասնավորապես գրել է.
«Երկընտրանքի առաջ եմ: Որպես մարդ, ով շատ է սիրում աշխարհի գավաթը, ես կցանկանայի մասնակցել Աշխարհի գավաթ 2023-ին, բայց որպես հայ ես ինձ ապահով չեմ զգա Բաքու մեկնելիս»: