Ստամբուլի Էսենյուրթ թաղամասի տպարաններից մեկում հայտնաբերվել է շուրջ 271 միլիոն 150 հազար կեղծ դոլար 100 դոլարանոց թղթադրամներով։
Ֆինանսական հանցագործությունների և մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների աշխատակիցները հատուկ գործողությունների արդյունքում առգրավել են Թուրքիայում «Քուրբան բայրամից» (իսլամական տոն) առաջ շրջանառության մեջ դնելու նպատակով տպագրված ընդհանուր՝ 271 միլիոն 150 հազար ամերիկյան դոլար արժողությամբ կեղծ 100 դոլարանոց թղթադրամներ։
Հանցախմբի մեջ ներգրավված լինելու կասկածանքով ձերբակալվել է 5 անձ։ Նրանցից մեկը Թուրքիայում ահաբեկչական համարվող Գյուլենական շարժման հետ կապեր ունենալու պատճառով նախկինում հեռացվել է ոստիկանությունից։
Թուրքիայի իրավապահ մարմինները գործի ներկա փուլում փորձում են պարզել կեղծ դոլարների կապը գյուլենականների և Գյուլենական շարժման հետ։
Աղբյուրը՝ www.ermenihaber.am