Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր է ընտրվել Արմեն Գրիգորյանը

Սեպտեմբերի 6-ին, Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ կայացել է ՀՊՏՀ խորհրդի նիստը։ Համալսարանի խորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում ընտրել է ռեկտորի ժ/պ, տ․գ․թ․, դոցենտ Արմեն Գրիգորյանին։ Այս մասին տեղեկացնում է համալսարանի պաշտոնական հաղորդագրությունը: