Շուռնուխում բազմաբնարան շենք է նորոգվում

Շուռնուխում բարերարների աջակցությամբ կառուցվող առանձնատներից բացի, Գորիս համայնքի միջոցներով հիմնովին նորոգվում է բազմաբնարան շենք։ Այս մասին տեղեկացնում են Գորիսի համայնքապետարանից։

«Դեռևս 1990-ականներին բնակավայրի կենտրոնում կառուծված շենքը ռմբակոծվել էր, մնացել էին միայն կիսավեր պատերը։ Շենքի հիմնովին նորոգման հարցը բնակավայրի բնակիչները ներկայացրել էին համայնքի ղեկավարին։

Իրենց տները կորցրած 12 ընտանիքներից բացի, գյուղում կան այլ բնակիչներ, ովքեր բնակարանի խնդիր ունեն և խնդրանքով դիմել են համայնքի ղեկավարին, Առուշ Առուշանյանը ընթացք է տվել բնակիչներին հուզող խնդրի լուծմանը։ Այժմ շենքը հիմնովին նորոգվում է։ Արդեն մի քանի օր է աշխատանքների մեկնարկը տրված է»,- նշված է հաղորդագրության մեջ։