Ստամբուլում հայաստանցի կնոջ վրա հարձակված անձինք առ այսօր չեն կալանավորվել

Ստամբուլում հայաստանցի կնոջ վրա հարձակված անձինք առ այսօր չեն կալանավորվել
Ստամբուլում հայաստանցի կնոջ վրա հարձակված անձինք առ այսօր չեն կալանավորվել

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը նոր գրառում է արել  Ստամբուլի Սամաթիա թաղամասում հարձակման ենթարկված ՀՀ քաղաքացի Արփինե Թումանյանի ընտանիքի մասին։

Փայլանն անդրադարձել է այն հարցին, որ հանցագործները մինչև օրս չեն հայտնաբերվել և կալանավորվել, իսկ հայ ընտանիքն էլ հարձակման ենթարկվելուց հետո հեռացել է Թուրքիայից։

«40 օր է անցել Արփինեի դեմ ատելության հողի վրա իրականացված հարձակումից։ Չնայած մեր կողմից պատկան մարմիններին արված կոչերին և նախաձեռնություններին, հանցագործները չեն կալանավորվել։ Հասարակությունը չցուցաբերեց անհրաժեշտ զգայունություն։ Ամոթ եմ ապրում Թումանյանների ընտանիքին «մի գնացեք» ասել չկարողանալու համար։  Այժմ ատելությունը նորից հաղթեց»։

Հիշեցնենքոր մայիսի 31-ին Ստամբուլի Սամաթիա թաղամասում անհայտ անձինքներխուժել էին Արփինեի բնակարան և դանակահարել նրանԱյնուհետև դիմել էինփախուստի՝ բղավելով, «սա դեռ սկիզբն է»։ Դեպքի կապակցությամբհետաքննություն է սկսվել։

Աղբյուր`    Ermeni haber