ԱՄՆ-ում կայացել է Բլինքեն-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպումը

Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Նշվում է, որ Արարատ Միրզոյանը բարձրաձայնել է առկա խնդիրները, որոնց լուծումն առանցքային է տարածաշրջանում խաղաղության համար, ինչպես նաև վերահաստատել այդ ուղղությամբ աշխատելու Հայաստանի կամքը՝ ընդգծելով կողմերի պարտավորությունները։