Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցման մեջ ՌԴ դերը կասկածի ենթակա չէ. Զախարովա

Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցման գործում Ռուսաստանի դերակատարությունը կասկածի ենթակա չէ;

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանի դերակատարությունն ամրագրված է համապատասխան գրավոր փաստաթղթում, որի տակ դրված են և Հայաստանի, և Ադրբեջանի ստորագրությունները։ Այս դերակատարությունը ոչ մի կերպ չի կարող կասկածի տակ դրվել, քանի որ հակամարտող կողմերը հաստատել են այն: Եվ այդ հարցի շուրջ համապատասխան կոնսենսուս է ձեռք բերվել», – նշել է Զախարովան։