Մոտ 720 մլն դրամ՝ Արթիկի տարածաշրջանի բնակչությանը քարհանքերի փոշուց ու հեղեղներից պաշտպանելու համար

Մոտ 720 մլն դրամ՝ Արթիկի տարածաշրջանի բնակչությանը քարհանքերի փոշուց ու հեղեղներից պաշտպանելու համար
Մոտ 720 մլն դրամ՝ Արթիկի տարածաշրջանի բնակչությանը քարհանքերի փոշուց ու հեղեղներից պաշտպանելու համար

Միջազգային բնապահպանական հիմնադրամից ներգրավված մոտ 720 մլն դրամ դրամաշնորհով կլուծվի Արթիկի տարածաշրջանում գործող և չշահագործվող հանքավայրերից արտանետվող փոշու խնդիրը, որը տասնամյակներ շարունակ վնասել է տեղի բնակչության առողջությունը։

Աչքի առաջ ունենալով Արթիկի 2016թ․ մեծ ջրհեղեղի հետևանքները՝ ծրագրի շրջանակներում նաև կամրացվեն քաղաք մտնող երկու հեղեղատարների լանջերը և կներդրվի աղետների արագ արձագանքման համակարգ։ Այդ նպատակով քաղաքը շրջապատող և չշահագործվող հանքերի 40 հա տարածքը կծառապատվի, կստեղծվի ժամանակակից հանգստի գոտի, ինչը համայնքը չունի։ Գյուղատնտեսությամբ զբաղվող բնակչության համար նախատեսվում է նաև վարելահողերի, արոտների և խոտհարքների բարելավման աշխատանքներ։

Այն առաջին ծրագիրն է տարածաշրջանում, որը ֆինանսավորում է Հարմարվողականության հիմնադրամը, որի արդյունավետությունը և աշխատանքների թափանցիկությունը կապահովի համայնքների ներկայացուցիչներով համալրված միջգերատեսչական խորհուրդը։ Արթիկի քաղաքապետարանում կազմակերպված միջոցառման ժամանակ նաև ստորագրվել է փաստաթուղթ՝ Արթիկ, Հառիճ, Նահապետավան, Վարդաքար համայնքների և Շրջակա միջավարի նախարարության միջև, ինչը կապահովի ծրագրի ավարտից հետո կառուցված հանգստի գոտու ու հեղեղատարների շարունակական շահագործումը և պահպանությունը։

Այս մասին տեղեկանցում են Շրջակա միջավայրի նախարարությունից։