Մոսկվայում վնասված ինքնաթիռի ուղևորները Երևան են ճանապարհվել պահեստային օդանավով

Մոսկվայում վնասված ինքնաթիռի ուղևորները Երևան են ճանապարհվել պահեստային օդանավով
Մոսկվայում վնասված ինքնաթիռի ուղևորները Երևան են ճանապարհվել պահեստային օդանավով

Շերեմետևո օդանավակայանում նավասանդուղքը դիպել է «Նորդվինդ» ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռին, որը պետք է Երևան ուղևորվեր:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են  «Նորդվինդ» ավիաընկերության մամլո ծառայությունից:

Նշվել է, որ  քաղաքացիները Երևան կուղևորվեն պահեստային ինքնաթիռով:

«Boeing 737-800 ինքնաթիռը Մոսկվայի ժամանակով ժամը 14:10-ին կժամանի Երևան», – ասել են ավիաընկերության մամլո ծառայությունից` նշելով, որ վնասված ինքնաթիռի  օգտագործումը կդադարեցնեն և կուղարկեն վերանորոգման: