2018թ-ին Ադրբեջանի 3719 քաղաքացի է փորձել քաղաքական ապաստան ստանալ ուրիշ երկրներում:
Ադրբեջանի քաղաքացի Խումայ Մամեդովան ինքնասպան է եղել՝ չկարողանալով քաղաքական ապաստան ստանալ Գերմանիայում։
Սա տասն օրում երրորդ նման դեպքն է։ Մյուս երկու հոգուն, որոնք փորձել են ինքնասպան լինել, հաջողվել է փրկել։ Այս մասին Turan գործակալությանը պատմել է Գերմանիայում գործող «Leqat» ինտեգրման կենտրոնի ղեկավար Ալովսաթ Ալիևը։
Խումայ Մամեդովան ապրում էր Գերմանիայի Դեգենդորֆե քաղաքի՝ փախստականների ճամբարում։ Իմանալով, որ իրեն պատրաստվում են արտաքսել՝ կինը դեղեր է կուլ տվել և մահացել հիվանդանոցում։ Նա 9-ամյա դուստր ունի։
WorldData.info կայքի տվյալներով՝ 2018 թ-ին Ադրբեջանի 3719 քաղաքացի է փորձել քաղաքական ապաստան ստանալ ուրիշ երկրներում։ Նրանցից 1783-ը Գերմանիայում էր փորձում մնալ, սակայն ապաստան է ստացել միայն 134 մարդ։
Ընդհանուր առմամբ, Գերմանիայում Ադրբեջանից եկած մոտ 1800 փախստական է բնակվում։
Ապաստան ստանալու իրենց ցանկությունը միգրանտները հիմնականում փաստարկում են նրանով, որ հետապնդումների են ենթարկվում քաղաքական հայացքների կամ սեռական կողմնորոշման համար։
Մեկ տարի առաջ ինքնասպանության նման դեպք էր տեղի ունեցել Հոլանդիայում. ադրբեջանցի Ֆիքրեթ Մահմուդովն ինքնասպան էր եղել փախստականների ճամբարում՝ հայրենիք չվերադառնալու համար։
Աղբյուրը՝ JAMNEWS