Պետական դավաճանություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման. ԱՀ դատախազություն

ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դռնփակ դատական նիստում քննության առնելով քրեական գործն ըստ մեղադրանքի Արզիկ Հարությունյանի՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով (Պետական դավաճանությունը), 2023թ. հուլիսի 11-ի դատավճռով Ա. Հարությունյանին մեղավոր է ճանաչել պետական դավաճանություն կատարելու համար և նրա նկատմամբ նշանակել պատիժ՝ ազատազրկում 10 (տասը) տարի ժամկետով:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ դատախազությունից։

Հիշեցնենք, որ 25.05.2022թ. ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել էր քրեական գործ Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատակցի կողմից պետական դավաճանություն կատարելու ենթադրյալ դեպքի առթիվ: