«Հարձակման ենթարկվեց կառավարության շենքը, ջարդուխուրդ արվեցին ԱԺ շենքը և Կոնդի առանձնատների ՊՈԱԿ-ը, այդ բռնությունները քաղաքական ուժերի կողմից դատապարտման չարժանացան»․ Փաշինյան

ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Մանե Գևորգյանը Ֆեյսբուք էջում գրել է․

«Վարչապետը թե այսօրվա ասուլիսին, եւ թե Ազգային ժողովում իր խոսքում ասել է հետեւյալը՝

Մենք բոլորս տեսանք, թե նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ինչ տեղի ունեցավ Երևանում:

Հարձակման ենթարկվեց կառավարության շենքը, ջարդուխուրդ արվեցին Ազգային ժողովի շենքը և Կոնդի առանձնատների ՊՈԱԿ-ը: Եվ ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ այդ բռնությունները քաղաքական ուժերի կողմից դատապարտման չարժանացան:

Նույնիսկ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն այդ հարձակումները չդատապարտեց: Խոսքը չի վերաբերում ԱԺ նախագահի դեմ բռնությանը արձագանքին։ Սա շատ կարևոր հանգամանք է:

Խնդրում եւ հորդորում եմ զանազան եւ մանիպուլացնող մեկնաբանություններից զերծ մնալ»։