Դավիթ Գալստյանն ազատ է արձակվել, Գրիգորի Խաչատուրովի կալանքը՝ երկարացվել. «Ազատություն»

Բանակին զենք մատակարարած «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանը ազատ է արձակվել 40 միլիոն դրամ գրավի դիմաց, «Ազատությանը» հայտնեց նրա պաշտպան Արմեն Անդրիկյանը։ Նրա փոխանցմամբ՝ Դավիթ Գալստյանը, սակայն, երկրից բացակայել չի կարող։

Փողերի լվացման գործով անցնող երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը, մինչդեռ, երեք ամսով երկարացվել է։ Այս մասին հայտնեց նրա փաստաբան Միհրան Պողոսյանը։

44-ամյա Խաչատուրովն անցնում է պաշտպանության նախկին նախարար, այժմ ընդդիմադիր գործիչ Սեյրան Օհանյանի գործով: