Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն. Տեսանյութ

Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել սնանկության դատարանի դատավորներ Սերինե ԽաչատրյանիԼիանա ՀարությունյանիՆելլի Հարությունյանի և Լիլիթ Սաղոյանի երդման արարողությունը։

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ նրանք անբասիր կկատարեն իրենց պարտականությունները: