Սաակաշվիլին Վրաստանի սահմանը չի հատել. ՆԳՆ

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունն առաջին մեկնաբանությունն է տվել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի Վրաստան այցի հայտարարությունների հետ կապված, հայտնում է Ալիք Մեդիան։

Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, թե Սաակաշվիլին չի հատել Վրաստանի սահմանը:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահ, հետախուզման մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին վաղ առավոտյան հայտարարեց, թե Վրաստանում է, իսկ ավելի ուշ տեսանյութ  հրապարակեց` նշելով, թե  և գտնվում է Բաթումիում: