Lufthansa Group-ն առաջին անգամ կանոնավոր օդային բեռնափոխադրումներ կիրականացնի Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով

Lufthansa խմբի բեռնային ավիափոխադրող Lufthansa Cargo AG ընկերությունը հուլիսի 30-ից առաջին անգամ կիրականացնի կանոնավոր օդային բեռնափոխադրումներ Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով:

Ինչպես տեղեկանում ենք «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ի տարածած հաղորդագրությունից, չվերթերը կիրականացվեն յուրաքանչյուր կիրակի: